▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի այսօրվա հավաքն ապացուցեց, որ հակաեկեղեցական արշավում ինքը լուրջ սատարում չունի». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլի այսօրվա հավաքն ապացուցեց, որ հակաեկեղեցական արշավում ինքը մենակ է, չունի լուրջ սատարում: Անգամ իր յուրային քպ անդամները չմիացան սուտի պատարագին, ու քաղաքացիական հագուստով ուժայինը ֆոն ստեղծեց, բայց խղճուկ:
Նիկոլը ֆիասկո ապրեց:
Նիկոլը լիքը մտածելու բան ունի:
Եվ քանի որ փուչիկները պայթեցրին մեր լրագրողները, ուստի մարդկանց աչքերին թոզ փչելու փաթեթավորումն էլ ձախողվեց:
Կեցցեք լրագրողներ, հազար արժեք:
Անհամեստ չթվա, այսօր լրագրողները էնքան էֆեկտիվ աշխատեցին ու էնքան սրտանց, որ քանդեցին Նիկոլի ու կարգալույծ քահանայի հյուսած ողջ տեսարանը:
Բրավո երեխեք:
Ապացուցեցին, որ բերված մարդիկ են ու, ինչպես միշտ, Նիկոլի ֆանատ, պարզունակ գժեր:
Եթե Հովհաննավանքում չլինեիք դուք, սիրելի գործընկերներ,
հավատացեք, Նիկոլին կհաջողվեր մեզ ապացուցել, որ ունի հանրային աջակցություն, և որ ազգիս կեսը աղանդավոր է:
Անի Գևորգյան, Լիա Սարգսյան, դուք, հատկապես, մեծ գործ արեցիք»:

Դիտեք նաև՝

***

 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее