▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը վաղը հայտարարեց ոչ աշխատանքային օր

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում նշեց. «Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել ենք, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։

Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։

Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»:

Նա նշեց, որ վաղը գործադուլ ու դասադուլ չեն անում, ուղղակի ինքը վաղը հայտարարում է ոչ աշխատանքային օր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее