▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկայացել էր որպես ՊՆ աշխատակից եւ 2500 ԱՄՆ դոլար պահանջել՝ զորացրելու համար

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 30.06.17թ. Երեւան քաղաքի բնակչուհի Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետեւանքով տեղափոխվել է Երեւանի կայազորային հոսպիտալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վերջինս հոսպիտալում ծանոթացել է ժամկետային զիծառայող Ս.-ի հետ, որը ասել է, որ զինվորական ծառայությունից ազատվելու համար 2000 ԱՄՆ դոլար է վճարել ոմն Հ. Մ-ի եւ ծանոթացրել է Ա. Ա.-ին Հ. Մ.-ի հետ: Ա. Ա.-ի հետ հանդիպման ժամանակ Հ. Մ.-ն ներկայացել է որպես ՀՀ ՊՆ աշխատակից եւ ասել, որ կարող է միջնորդել Գ. Գ.-ին հիվանդության պատճառով զինվորական ծառայությունից զորացրելու համար, ինչի համար պահանջել է նախ 4000, այնուհետեւ` 2500 ԱՄՆ դոլար:

03.07.17թ. Հ. Մ.-ն Ա. Ա.-ից 2500 ԱՄՆ դոլար ստանալուց հետո բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Փաստի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее