Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նոր նախաձեռնություններ է մշակում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար. ադրբեջանական haqqin.az-ին հայտնել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովը:
«Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում: Այդ խնդրի առկայությունն անհանգստացնում է Աստանային և նեղացնում նրա դիվանագիտական դաշտը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Ադրբեջանը մեզ համար եղբայրական երկիր է, իսկ Հայաստանի հետ գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում: Այդ պատճառով Ղազախստանը ձգտելու է օգնել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում»,- ասել է ղազախ պատգամավորը:
Աղբյուր՝ yerkir.am


