Արդեն տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների՝ նախնական վարկածով՝ Սարգիս Ափինյանը մահացել է սրտի կաթվածից:
Հիշեցնենք, որ 19-ամյա Սարգիս Ափինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է և Սարգիսը 10 օր առաջ էր անցել Լուսակերտի զորամասում ծառայության:


