▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Մալյանը կրկին ազատվել է ոստիկանապետի խորհրդականի պաշտոնից

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն այսօր սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Արդեն երկրորդ անգամ նույն պաշտոնից ազատված Մալյանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ, մասնավորապես, գրել է. «Վերջին շրջանում ժամանակս չէր հերիքում ստեղծագործական, դասախոսական աշխատանքին լիարժեք նվիրվելու համար։ Ինձ ճանաչողները գիտեն, որ 6 տարիների ընթացքում աշխատել եմ 7/24 ռեժիմով։ Ոստիկանությունում աշխատանքը ինձանից խլում էր ողջ էներգիաս։ Կիսատություն չեմ սիրում, իսկ ստեղծագործական ծրագրերս չափազանց հավակնոտ են։ Այդ պատճառով ՀՀ ոստիկանապետին խնդրել էի ինձ ազատել իմ զբաղեցրած պաշտոնից։ Այսօր այդ թեմայի շուրջ առանձնազրույց ունեցա Վլադիմիր Գասպարյանի հետ եւ խնդրանքս ի վերջո բավարարվեց։

Հետ հայացքով կարող եմ միայն շնորհակալ լինել արդյունավետ ու չափազանց հետաքրքիր աշխատանքային 6 տարիների համար։ Պատիվ ունեմ իմ փոքրիկ լումայով մասնակցությունս ներդնելու բարեփոխումների թիմային աշխատանքին։

Շնորհակալություն ողջ թիմիս»:

Հիշեցնենք, որ Մալյանն այս պաշտոնից ազատվել էր նա7 2016 թվականին: Կարճ ժամանակ անց, սակայն Մալյանը վերականգվեց նույն պաշտոնում:

Կարդացեք նաև` Ոստիկանական մեծ ընտանիքի անդամ եմ, սիրում եմ իմ աշխատանքը և շատ գնահատված եմ. Նարեկ Մալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее