ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին՝ մասնավորապես նշելով. «Այսօր ասուլիսիդ ժամանակ հայտարարեցիր, որ հանրապետական պատգամավորների հեռախոսահամարներին զանգահարեն կողմնակիցներդ եւ պահանջեն, որ մայիսի 1-ին քեզ ընտրեն։ Կողմնակիցները արդեն սկսել են զանգահարել վայբերով, վոցապով, սովորական համարներով, գրել sms-ներ, նաեւ նամակներ են գրում որոնք ողողված են սեռական բնույթի ամենագռեհիկ հայհոյանքներով, ամենավերջին փողոցային խուժանի պես… Ուրեմն, ուշադիր լսիր, Նիկոլ Փաշինյան, լսի՛ր ինչ եմ քեզ ասում՝ անմիջապես դադարեցրու այս տեռորը, եթե դու դա անմիջապես չանես հրապարակով, քո կողմնակից հայհոյողներին հետ չքաշես, ես անձամբ սոցիալական ցանցերով կտարածեմ կնոջդ հեռախոսի համարը, քո համարը, որպեսզի քեզ ու կնոջդ հայհոյեն լիուլի։ Եթե չանես ՝դու ոչնչնով չես տարբերվի սովորական խուժանից»։
Որպես հետգրություն՝ Մարգարիտ Եսայանն ընդգծել է. «Կարող ես ասել, թե դրանք քո կողմնակիցները չեն, ուրեմն՝ իմացիր, նրանք հենց քո անունն էլ տալիս են եւ այո՛, պահանջում, որ քեզ ընտրեմ… Կարող եմ նաեւ համարները տարածել եւ նամակները»:


