▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի մի շարք գործիչների բաց նամակը` Գագիկ Ծառուկյանին

Մշակույթի մի շարք գործիչներ բաց նամակ են ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Ներկայացնում ենք նամակը` առանց խմբագրման.

«Բաց նամակ պարոն Գագիկ Ծառուկյանին

Հարգարժան պրն. Ծառուկյան, Ձեզ ենք դիմում ոչ միայն  որպես քաղաքական գործչի և բարերարի , այլև որպես Երևանի «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատիրոջ , վստահ լինելով , որ հանրային  քննարկումների առարկա դարձած հայկական հեռուստաեթերին վերաբերող հարցերը անպայմանորեն հուզում են նաև Ձեզ:

 

 

 

 

 

 

 

 

Օրերս, մշակույթի գործիչների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ անդրադարձ  կատարվեց նաև հայկական հեռուստաեթերին: Իրավացիորեն նշվեցին հեռուստահաղորդումների անուններ, որոնք տեղ չպետք է ունենան հեռուստաեթերում:

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք՝ ներքոստորոգյալներս, այսօր ճիշտ ենք գտնում հիշատակել մի հաղորդաշարի անուն - «Դիպված», որը  շուրջ 15 տարի հեռարձակվում էր «Կենտրոն»-ի եթերում և մայր հայրենիքում և սփյուռքում մեծ սեր վայելող սակավաթիվ հաղորդումների ցուցակում, անտարակույս, առաջատարներից մեկն էր:

Ցավոք, տևական ժամանակ է , ինչ հաղորդաշարը եթերում չէ: Ի պատասխան հեռուստաընկերության տնօրինությանը և հաղորդաշարի հեղինակին ուղղված բազմաթիվ հարցումներին , միշտ հնչել  է - «շուտով… :

Այս անորոշությունը տեղիք է տալիս մտածելու , որ, գուցե, հաղորդաշարի ստեղծագործական խումբը բախվել է  որոշակի խոչընդոտների , որոնց մասին խուսափում է խոսել նաև հեղինակը:

 

 

 

 

 

 

 

 

Վստահ ենք , որ Դուք կանեք հնարավոր ամեն բան մեր կասկածները փարատելու և «Դիպված»-ը եթերում վերականգնելու համար:

«Դիպված»-ը կարող է իր առանձնակի կարևոր գործառույթն իրականացնել նաև ՆՈՐ Հայաստանում:

Սասուն Պասկևիչյան - ՀՀ ժողովրդական արտիստ

Սեդա  Գասպարյան -  ՀՀ  Ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Երվանդ Ղազանչյան - ՀՀ  ժողովրդական արտիստ

Կորյուն Առաքելյան –  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ

Մարտին Ահարոնյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, երգահան

Արտավազդ Բայաթյան - Երգիչ-երգահան

Էվելինա Շահիրյան - ՀՀ վաստակավոր արտիստ

Աննա Մայիլյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Լևոն Թոքմաջյան – ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ

  Գրիգոր  Կուզիկյան - «Գոհար» խմբի գեղարվեստական ղեկավար

  Սուսաննա Կիրակոսյան - ՀՀ  վաստակավոր մանկավարժ»:

Կարդացեք նաև` Հիմա սա երա՞զ է, թե՞ իրականություն...Մշակույթի գործիչները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее