Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-երը՝ այսօր Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում տղամարդը գնդակահարել է կնոջը, որից հետո՝ ինքնասպան եղել: Թե ինչ պատճառներով է տղամարդը նման կերպ վարվել, իրավապահ համակարգի ներկայացուցիչները դեռևս չեն մանրամասնում:
Նշենք միայն, որ ըստ լրատվամիջոցների՝ տղամարդու ձեռքին խլացուցիչով զենք է եղել, դեպքի վայրում աշխատում են քննիչները, որոնք վերծանում են կատարվածի մանրամասները:


