▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական վթարից մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. հրապարակվել է վթարի տեսանյութը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը ստուգել է` արդյո՞ք երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ից մահացածների թվում կան հայեր։

Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ից մահացածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:

«Ռուսաստանի իրավապահ մարմինների հաղորդած նախնական տեղեկությունների համաձայն` Մոսկվայի արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան»,- ասվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Համացանցում հրապարակվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ավտոբուսը մտնում մետրոյի ստորգետնյա անցում։

Հիշեցնենք` երեկ Մոսկվայում ավտոբուսը մտել է մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի ստորգետնյա անցում, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։

Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее