▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում տեղի է ունեցել ամենամյա Ծիրանի փառատոնը

Հուլիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ ամենամյա Ծիրանի փառատոնը: Փառատոնը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի բարձր հովանու ներքո: Փառատոնը հայ համայնքի համար կարևոր նշանակություն ունի. հավաքված երկու հազարից ավել հայերը մասնակցում են նարդու ,շախմատի այլ խաղերի մրցույթների, ապա համտեսում են Հայաստանի ծիրանը: Փառատոնն ուղեկցվում է հայկական երգ ու պարով:

Նշենք նաև,որ մինչև փառատոնի սկսվելը տեղի է ունեցել ՌԴ հայերի միության ընդլայնված խորհրդի նիստ: Ներկայացվել են կատարված աշխատանքներն ու քննարկվել հետագա անելիքները: Նիստի օրակարգում էր նաև ՌԴ հայերի միության Մերձմոսկովյան նոր ղեկավարի պաշտոնի հաստատումը: Պաշտոնում Արա Աբրահամյանի կողմից առաջադրվեց և խորհրդի կողմից հաստատվեց Արտյոմ Մնացականի Վարդանյանը: Վերջինս իր խոսքում նշեց,որ ամենայն պատասխանատվությամբ է ստանձնել իրեն վստահված աշխատանքը և որ հետագա փոփոխություններն ու աշխատանքները տեսանելի կլինեն :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее