▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը, հղի կանանցով ու երեխաներով, ժամերով կանգնած է Կրասնոդարի մայրուղում

Asekose.am-ի տեղեկություններով, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը, հղի կանանցով,երեխաներով ու ծերերով,ժամերով  կանգնած է Կրասնոդար քաղաք մտնող  մայրուղում:

Ավելի քան 4 ժամ առաջ 800 GG 10 պետհամարանիշի ավտոբուսը տեխնիկական խնդիրների պատճառով կանգ է առել, վնասվել են հետևի անիվները:

Սակայն ուշագրավ է, որ վարորդի ապարդյուն փորձերից հետո,  խնդիրը լուծում չի ստանում, որևէ կոնկրետ քայլ չի արվում տեխնիկական անսարքությունը վերացնելու և ճանապարհը շարունակելու համար:

Ուղևորների թվում, ինչպես նշեցինք, կան երեխաներ,հղի կանայք, ծերեր,  նաև վատառողջ մարդիկ, որոնք օգնության կաիք ունեն:

Որոշ անձանց մոտ մեկ օրից լրանում է ՌԴ-ում բնակվելու գրանցումը:

Հուսով ենք, որ ուղևորներից ստացված ահազանգը կսթափեցնի ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությանը, որն , ըստ մեր աղբյուրների, Աբովյան քաղաքից է ու շտապ քայեր կձեռնարկվեն, իսկ տրանսպորտի և կապի նախարարությունն էլ կրկին ուշադրություն կդարձնի  միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների տեխնիկական պատրաստվածությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее