▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոռանում ենք Սահմանադրության որակը բարձրացնելու հետ մեր որակը բարձրացնել

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 

Այն պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։

Սահմանդրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը մի փոքր տխուր է, հանրությունը խանդավառված չէ, մտածելակերպի խնդիր կա. 

«Սա համայն հայության տոնն է, բայց դա կարծես թե չեն գիտակցում: Կարծում եմ՝ կգա ժամանակը, որ մեր ժողովուրդը կգիտակցի Սահմանադրության կարևորությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց Վարդան Այվազյանը:

Անդրադառնալով կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի անցմանը՝ Վարդան Այվազյանը նկատեց.

«1.5 տարի է՝ մենք նոր կառավարման ձևի պայմաններում ենք ապրում: Կիսանախագահականից անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման ձևին և բոլորը՝ և՛ ժողովուրդը, և՛ իշխանավորները հույսեր են կապում, թե այն կարող է առաջընթացի և զարգացման նախադրյալ հանդիսանալ: Բայց պետք է հիշել, որ համապատասխան արդյունքի հասնելու համար տքնաջան աշխատել է պետք, որն է՝ ճիշտ կերպով մատուցել սահմանադրական արժեքները, որոնց ընկալումը իշխանության և հասարակության համար միանշանակ լինի, իսկ կիրառումը՝ միասնական: Մենք մոռանում ենք Սահմանադրության որակը բարձրացնելու հետ մեր որակը բարձրացնել՝ իշխանության ու հասարակության»:

Ըստ Վարդան Այվազյանի՝ ցանկացած երկրի անվտանգության երաշխիքը ճիշտ պետականության մոդելն է: «Մեծ քննարկումներ են գնում կոռուպցիայի պայքարի վերաբերյալ, պետք է նկատի ունենալ, որ հակակոռուպցիոն պետական մարմին ձեւավորելով՝ հարցը չի լուծվի, պետք է սահմանադրական արժեքները գործեն եւ ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ այդ երեւույթը իր իմաստը կորցնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее