▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև գաս, էլ ինձ չես տեսնի. նոր մանրամասներ՝ 27-ամյա կնոջ ինքնասպանության դեպքից

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Արագածոտնի մարզի՝ Ագարակավան գյուղի  27-ամյա բնակչուհին ինքնասպանություն է գործել տանը հարակից անասնագոմում առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով:

Դեպքի առիթով Armlur.am-ը որոշ մանրամասներ է ներկայացրել, ըստ որոնց՝  նախօրեին ինքնասպանթյուն գործած կնոջ տանը  նշել են  ամուսնու մոր տարեդարձը: Ամուսինը տարեդարձի առթիվ երաժշտական կենտրոն է բերել բարեկամներից մեկի տանից: Ամուսինը հաջորդ օրը որոշել է երաժշտական կենտրոնը հանձնել տիրոջը, որպեսզի երեխաների ձեռքը չընկնի: Ճանապարհին Ա.Վ.-ն զանգահարում է ամուսնուն և ասում.

«Ես քեզ սիրում եմ, բայց մինչև գաս, էլ ինձ չես տեսնի»:

Կնոջ զանգից անհանգիստ ամուսինը շտապել է տուն: Հարցրել  է մորից, թե որտեղ է կինը, մայրն ասել է, որ գնացել է պետքարան: Երկար փնտրելուց հետո կնոջ հայտնաբերել  է տանը հարակից անասնագոմում առաստաղից կախված: Գետնին ընկած է եղել բջջային հեռախոսը:



Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее