Խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորումից ազատ է արձակվել։

Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կիրառել գրավ 10 մլն դրամի չափով։

Իսոյանը ձերբակալվել էր օրեր առաջ՝ ապրիլի 21-ին Ավանում խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա:

Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Նրանցի մեկը եղել է Իսոյանը:


