Փաստինֆո-ն գրում է.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տուգանք է նշանակել Ռուսաստանի հանդեպ դատարանի դահլիճում ամբաստանյալներին մետաղական վանդակների մեջ պահելու համար:
Նշենք, որ երեք ռուսաստանցի գանգատներ են ներկայացրել ՄԻԵԴ՝ նշելով, որ քրեական գործերի քննության ժամանակ իրենց վանդակների մեջ պահելը հակասում է իրենց քաղաքացիական իրավունքներին:
Գանգատաբերների գործերը իրար հետ կապված չեն, ռուսաստանյան դատարանների կողմից քննվել են 2011-2014թթ. ժամանակահատվածում: ՄԻԵԴ-ը ճանաչել է ռուսաստանյան իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը:
Եվրոպական դատարանն սահմանել է բարոյական վնասի փոխհատուցում €3000- €7500-ի չափով, ինչպես նաև դատական ծախսերի հատուցում:


