Մեզ պետք է վարժ առաջնորդ, ով հերոսի քրոջ հետ ձեռնամարտի չի մտնում։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մենք պետք է աշխարհի առաջատար ինստիտուտների հետ համագործակցություն կնքենք, որ նրանք գան, այստեղ փորձ ձեռք բերեն։ Ամեն ինչ, բոլոր հիմքերը ունենք, միայն պետք է վարժ առաջնորդ, որ այդ բարեկեցությունը բերի։ Էդ բարեկեցությունը, բոլորիս աշխատանքով է լինելու, բայց պայմանները ստեղծելու է վարժ առաջնորդը, ով չի գոռում քաղաքացու վրա, ով իր հերոսի քրոջ հետք ձեռնամարտի չի մտնում, քաշքշում, ով հարգում է հայ տան դրվածքը, կնոջը տեսնելուց քաշվում է, ոչ թե ճղճղում»,- ասել է Կարապետյանը։


