▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկնում ենք Սոչի. Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը «Զվարթնոց»-ից և ինքնաթիռից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» օդանավակայանից և ապա ինքնաթիռից ուղիղ եթերով տեղեկացրել է, որ մեկնում է Սոչի, որտեղ, հիշեցնենք, նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Մայիսի 14-ին Սոչիում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գագաթաժողովի շրջանակում մայիսի 14-ին Սոչիում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել է, որՍոչիում Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

«Սա նրանց առաջին շփումն է լինելու, ինչը կարևոր է նախևառաջ այն առումով, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ: Չեմ կարծում, որ միանգամից երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն: Մյուս կողմից, սակայն, բնական է, որ որոշ հարցեր քննարկվելու են` հաշվի առնելով հատկապես պարոն Փաշինյանի այն հայտարարությունները, որ հնչել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ»,- ասել էր Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը:

Նշենք, որ մինչև Սոչի մտնելը ՀՀ վարչապետը հանդիպել է նորանշանակ նախարարների հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее