«Այսօր» լրատվականը պարբերաբար անդրադառնում է սոցիալապես անապահով գյումրեցի ընտանիքների խնդիրներին: Օրեր առաջ հեռարձակված տեսանյութին է արձագանքել Էնրիկո Մատտեի անվան Իտալական պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Ադամյանը: Տեսանյութում ներկայացվել էին Ցիալա Իրիցյանի ընտանեկան սոցիալական ոչ բարվոք պայմանները: Գագիկ Ադամյանն իր գործընկերների հետ այցելել է տիկին Ցիալային: Նա դատարկաձեռն չի գնացել: Մեծ քանակությամբ պարենամթերքը, տնտեսական պարագաները տևական ժամանակ տանտիկնոջը մոռացնել կտան առկա խնդիրների մասին: Գագիկ Ադամյանի նախաձեռնությամբ վճարվել է նաև Իրիցյանների կողմից սպառած գազի վարձավճարի պարտքը: Տանտիկնոջը առաջիկայում կցուցաբերվի բժշկական օգնություն, դստեր համար էլ կապահովվի անհրաժեշտ գրենական պարագաներ ու նոր հագուստ:
ՑԱՅԳ-ի տեսանյութը


