▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ ու փոքրով թափվել ենք փրկվողի վրա՝ տո գնայի՜ր էլի, գնայի՜ր, գցվեի՜ր էլի, գցվեի՜ր...

 

Հասմիկ Բաբաջանյանը Hraparak.am-ում գրում է.

Գիտե՞ք, թե ինչ բան է պոռթկումը, անհավասարակշիռ վիճակը: Երբ մարդ մի քայլ անում, հետո գլխին տալիս, փոշմանում է:

Էդ մարդուն ես չեմ մեղադրում: Շատ է պատահել, որ Կիևյան կամրջից ուզեցել են ցած նետվել, բայց մեր փառապանծ իշխանավորներից մեկը տեսել ու կանգնեցրել է.

- Տիկին ջան, հասկացանք, պարտքեր ունես, ուզում ես կամրջից նետվել: Խոստանում եմ պարտքերդ փակել, միայն թե մի նետվի:

Ու այդպես էլ տիկինը չի նետվել: Ոչ մեկիս մտքով չի անցել, որ այդ տիկնոջը մեղադրենք, ասենք՝ կամրջից կախվել է, որ իրեն փող տան: Ընդհակառակը մի տեսակ կուչ ենք եկել, չենք կամեցել այդ հարցը շոշափել: Ցավոտ է եղել, գիտեք՝ ինչու: Վատ ենք զգացել՝ շոշափել այդ հարցը: Վատ ենք զգացել փրկվողի համար:

Հիմա գանք Արտյոմ Հակոբյանին: Ես նրան եզակի պաշպանողներից եմ եղել, ասել եմ՝ մարդ է, պոռթկացել, մի բան ասել է: Հիմա մեր պաշտոնավորներից մեկը նրան թույլ չի տվել, որ հայրենիքը լքի, գործ է տվել, պաշտո՜ն է տվել: Ոնց որ ասենք ԱԻՆ-ի մեր Երիցյանն էր Կիևյանի տարածքում մեկին հոգեբանորեն փրկել:

Հարցը նույն կարգի ցավոտ է, բայց այս անգամ մեծ ու փոքրով թափվել ենք փրկվողի վրա՝ տո գնայի՜ր էլի, գնայի՜ր, գցվեի՜ր էլի, գցվեի՜ր...

Ժողովուրդ ջան, հավատացեք, այդ պաշտոնը ողջ կյանքում «վառելու է Արտյոմին», որովհետև բոլորդ միասին տեսել եք նրա ձողից կախված լինելը ու գիտեք փրկվելու գինը:

Հարցը շա՜տ ցավոտ է: Լռենք անգամ, երբ Արտյոմն ասում է.

Այնպես չէ, որ ես ստացա պաշտոն այդ պատճառով փոշմանում եմ ու չեմ գնում Հայաստանից:

Բա ի՞նչ ասի:

ՀԳ Ես, օրինակ, գտնում եմ, որ Արտյոմը պիտի լռի, չէ՞ որ ինքը տեսավ, թե իր մի պոռթկումն ինչ արժեցավ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее