Վրացի գործարարը Հայաստանում McDonald's-ի բացման արտոնագիր է ստացել,- այս մասին տեղեկացրել էր Banks.am-ն ու գրել, թե րտոնագիրը ստորագրել է «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության տնօրեն Թիմուր Չկոնիան՝ ընդգծելով, որ McDonald's Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonald's-ի գործընկեր, հետևաբար փոխադարձ համաձայնության հիման վրա այն հնարավորություն ունի մուտք գործել այլ երկիր, որտեղ դեռևս չի գործում ռեստորանային ցանցը: Գործարարը տեղեկացրել է, որ փետրվարի 7-ին McDonald's Georgia-ի պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ հստակեցնելու ռեստորանի բացման կոնկրետ վայրն ու մնացած մանրամասները:
Սրանից հետո՝ համացանցի որոշ օգտատերեր սկսեցին քննադատել ինչպես Երևանում ՝ առողջության համար վտանգավոր սնունդ ունեղող McDonald's ռեստորաններ բացելու փաստն, այդպես էլ այդ առումով հայաստանցիների ոգևորությունը և տարածեցին McDonald's-ի վնասների մասին պատմող տեսանյութեր:


