▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

McDonalds-ը բացատրել է, թե ինչու Հայաստանում McDonalds չեն բացի

Օրերս համացանցում շրջանառվում են լուրեր առ այն, որ Հայաստանում McDonalds ռեստորան է բացվելու,  որի սեփականատերն է լինելու Վրաստանում McDonalds ռեստորանի արտոնագիր ունեցող անհատը։ Ցանկանում ենք հավաստիացնել Ձեզ, որ դեպքերի այդպիսի զարգացումն անհնարին է, քանի որ McDonalds ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է նոր շուկաներում բրենդի զարգացման իր քաղաքականությունը։

Հավաստիանալու համար Բլոգնյուզը փորձել է ստուգել արտոնագրի հասանելիությունը, և ահա թե ինչ է գտել ընկերության պաշտոնական կայքում։

Տեքստը՝ թարգմնաբար՝ կարող եք կարդալ ստորև. 

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ընկերությունը կենտրոնացել է արդեն գոյություն ունեցող շուկաների զարգացման վրա և հետաձգել է մեր բրենդի զարգացումը նոր շուկաներում։ Սա մարտավարությունը է, որը շատ լավ է գործում մեր բաժնետերերի և աշխատակիցների համար։

McDonalds-ը կշարունակի առաջ շարժվել այս մարտավարությամբ, սակայն հնարավոր է, որ ապագայում մենք քայլեր ձեռնարկենք դեռևս օտար շուկաներում` ներառյալ Հայաստանը, մեր մասնաճյուղերի բացման վերաբերյալ արտոնագրեր տրամադելու ուղղությամբ։

 

Եթե մենք ցանկանանք որևէ մեկին արտոնագիր տրամադրել, ապա նա պետք է համապատասխանի հետևյալ բնութագրին`

«Բարձր ազնվություն և բարոյական արժեհամակարգ, բիզնես փորձ տվյալ շուկայում, հաջողության պատմություն, արտոնագիր տրամադրողի հետ աշխատելու ունակություն, առևտրի փորձ, անշարժ գույքի շուկայի իմացություն և նշանակալից կապիտալ (ֆինանս)։»

Եթե մենք որոշենք զարգացնել մեր բրենդի ներկայությունը հայկական շուկայում, ապա արդար կերպով կքննարկենք բոլոր դիմորդներին և կկապվենք այն անհատների հետ, ովքեր լավագույնս համապատասխանում են արտոնագրման մեր ստանդարտների առաջին փուլի պահանջներին։ Բնականաբար, արտանագրվող անձնին ընտրելը մշտապես McDonalds-ի անհատական որոշումն է։

Շնորհակալություն McDonalds-ի և մեր ռեստորաններին հովանավորության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее