▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մայրը սառել է, չի լացում, չի ողբում, ասում են՝ մատը խառն ա». ծափաթաղցիներ

Արդեն 3-րդ օրն է` փրկարարները, կամավորները որոնում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետ կորած 3 տարեկան Տիգրան Օվանեսովին: Համացացում շատ էին քննարկումները, թե մայրը սառն է վերաբերում որդու կորստին, ոմանք անգամ հնչեցնում էին անհիմն մեղադրանքներ, թե եթե մատը խառը չլիներ, կողբար:
«Արմլուր»-ի հետ զրույցում ծափաթաղցիները հակառակն էին պնդում` նա ու ամուսինն իրենց չէին խնայում երեխաներին լավ պահելու համար: «Մաքուր կոկիկ հագցնում, այդ երեխային մանկապարտեզ էին ուղարկում: Իրենց համար չէին առնում, երեխաների համար էին աշխատածը ծախսում»,- փաստեց մի կին:
Որդեկորույս մի կին էլ տարակուսեց. «Լեզուն որսկոր չունի, ինչ ուզում են` ասում են: Ինչպե՞ս կարելի է երեխային կորցրած մորը կասկածել իր երեխային վնասելու մեջ: Էդ խեղճ կինը հիմա սառել, քարացել է, անգամ լացել էլ չի կարողանում, ու նրան մեղադրե՞լ նման հանցանքում: Անթույլատրելի է, չի կարելի, մարդիկ, դարձի եկեք, դուք էս ի՞նչ եք անում»:

***

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում շարունակվում են որոնողական աշխատանքները․ արդեն 3-րդ օրն է փնտրում են 3-ամյա Տիգրանին։

«ԱրմԼուր»-ի հետ զրույցում Տիգրանի ընտանիքի հարևանները նշել են․ «Տիգրանը 5 տարեկան եղբոր հետ է եղել, որը չի խոսում, չի լսում․ գնացել են դաշտի կողմ, եղբայրը հետ է եկել, ինքը չի եկել։

Տիգրանի եղբայրը շատ վախեցած ա, էնքան լացում ա, միլիցի շորերը հագած էլ որ եկան, ավելի վախեցավ․․․ Մի ժամից հետո մատով ցույց ա տվել, թե որտեղ են եղել․․․

Տիգրանը ակտիվ երեխա էր, բայց հեռու չէր կարող գնալ»։

***

Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները: Ծափաթաղցիներից մեկը «ԱրմԼուր»-ի եթերում ասել է, որ ընտանիքի անդամներն այս պահին տանը չեն, հրավիրվել են Սևան՝ հարցաքննության:

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասել էր, որ որոնողական աշխատանքներին մասնակցում է 470 անձ, առաջիկա մեկ ժամում նրանց թիվը կավելանա ևս 200-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее