Արդեն տեղեկացրել ենք, որ երկու օր առաջ մի տղամարդ փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը եւ դրա փոխարեն երկաթե վարդ դնել:
Շատերը տղամարդու արարքն անվանել են սրբապղծություն: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ գմբեթը բարձրացած տղամարդը հոգեկան խնդիրներ ունի:
Հայտնի է դարձել, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկված տղամարդն ազատ է արձակվել:


