▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզիչը, փորձելով «դիրքը դնել», որակազրկել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամին

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիան որոշում է կայացրել մեկ տարի ժամկետով որակազրկել Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Սահակյանին:

Ըստ ֆեդերացիայի հայտարարության` պատճառը մարզիկի և ֆեդերացիայի համաձայնության չգալն է: Ձյուդոյի կանոնակարգում պարզ նշված է, թե որ դեպքում մարզիկին կարելի է որակազրկել և ըստ կանոնակարգի՝ համաձայնության չգալը հիմնավոր պատճառ չէ որակազրկելու այն մարզիկին, որն այս պահի դրությամբ հանդիսանում է Հայաստանի Ձյուդոյի հավաքականի 90 կգ. քաշում միակ արդյունք ցուցաբերող մարզիկը:

Գրիգոր Սահակյանը հանդես է գալիս երկու մարզաձևում՝ Ձյուդո և Սամբո: Սամբոյի 2017թ-ի Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն է: Ձյուդոյի Ֆրանկաֆոնիայի առաջնության և և Ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որտեղ Գրիգոր Սահակյանը 90 կգ. քաշում դարձել է աշխարհի չեմպիոն: Ձյուդոյի աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 18-ից 22-ն էր, և Ձյուդոյի ֆեդերացիան, հանձինս նորեկ մարզիչ Հովհաննես Դավթյանի, արգելել է Գրիգորին մասնակցել Ձյուդոյի աշխարհի առաջնությանը՝ պատճառաբանելով, որ պետք է ընտրի երկու մարզաձևերից միայն մեկը, այն դեպքում, երբ Գրիգորն առանց որևէ խոչընդոտի կարող էր երկու մարզաձևերում էլ հանդես գալ:

Այդ կերպ նորեկ մարզիչը փորձում է իր կարգ ու կանոնը ստեղծել «Դիրքը դնել»:

Քանի որ Գրիգորը Սամբոյի Եվրոպայի չեմպիոն էր, որոշեց գնալ և նվաճել նաև Սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ կրկին անգամ բարձր պահելով մեր եռագույնը: Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանրապես արգելված չէ մարզիկներին այլ մարզաձևերի մրցումների մասնակցելը: Այդ դեպքում ինչու Գրիգորին ընտրության առջև կանգնեցրին՝ թույլ չտալով մասնակցել Ձյուդոյի աշխարհի առաջնությանն այն դեպքում, երբ նա կարող էր նաև այդ մարզաձևում աշխարհի չեմպիոն լինել:


Ջերմին Հ Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее