▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ այլևս հին ձևով ապրելը չէին ուզում...

 

Asekose.am-ն առանց խմբագրման ներկայացնում է ռեժիսոր Լուսինե Գևորգյանի վերլուծությունները Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին և ոչ միայն.

«Վերջին օրերի Վեհության ու Սիրո Ալիքը, պիտի ծառայեցնել Ազգի ապագային․․․

Ժողովրդական ալիքն ազգի միասնական աստրալի արտահայտությունն է,  մեր նախնիների նվերն է՝  նրանց հոգիներն են ուզում բան փոխել մեր Հայրենիքում։     

2012թ․ ձմռանը, երբ երիտասարդ էկոլոգ ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի պուրակում, պատկերացնու՞մ էին, որ վեց տարի հետո իրենց ստեղծած քաղաքացիական հարթակը մարդկային այսքան մեծ ընդգրկում կունենա։ Բոլոր միջոցները, որ կային Մաշտոցի պուրակում` երթեր, ֆլեշ մոբեր, տարատեսակ ակցիաներ, ընթերցումներ, տարբեր առիթներով մոմավառություններ մենք տեսանք այս օրերին ավելի լայն ֆորմատով։

Պուրակում հավաքված մարդիկ երեք ամսվա մեջ դարձան մի ընտանիք, օրերով երիտասարդները հերթապահում էին գիշերները սառույցի վրա, որպեսզի իրենց քաղաքի կենտրոնը հանկարծ չվերածվի հերթական տոնավաճառի․․․

Մարդիկ զրուցում էին իրար հետ, կիսվում իրենց երազներով, ուզում էին հասկանալ ինչպիսին կուզենային տեսնել իրենց քաղաքի՝ երկրի ապագան․․․ Եվ հենց այստեղ ձևավորվեց այն խումբը, որ վերջին տարիներին կազմակերպեց բազմամարդ ցույցեր «Հարյուր դրամը», «Դեմ եմ»-ը, «Էլեկտրիկը Երևան»-ը:

Մարդկանց ներգրավվածությունն այս ակցիաներում տարեցտարի ավելի ու ավելի մեծացավ։ Մարդիկ այլևս հին ձևով ապրելը չէին ուզում։ Մարդկանց ինքնակազմակերպվելուն շատ օգնում էր սոց․ ցանցերի առկայությունը, նրանք մեր աչքերի առջև հասունանում էին քաղաքականապես։                                           

Ես պուրակի դեպքերից սկսած վեց տարի շարունակ, քայլում էի իմ ընկերների կողքին, սառում էի սառույցների վրա, լուսանկարում էի, վտանգում էի ինձ, դիմակայելով ոստիկանությանը։ Ես զգում էի, որ ճանապարհ եմ անցնում, այնմ ինչը երբեք չեմ համարել իմը, դարձավ իմը։ Ես գտա իմ երկիրը։ Ես հասկացա, որ երբ մարդը քննադատում՝ դժգոհում է կառավարման դաշտի թերություններից մեխանիկորեն ստանձնում է պարտականություններ, ներքաշվում կառավարման պրոցեսում, իր վրա վերցնում՝ կատարողի Դեր, նույնիսկ թվացյալ անգործությունը լցված է անդադար մտածումներով՝ ՛՛եթե այս չի ձևը, ուրեմն ո՞րն է, ի՞նչ պիտի արվի, որ իրականություն դառնա մեր պատկերացրածը՛՛ և մեր ուղեղը ժամանակի ըմթացքում գտնում է անհնարին, անլուծելի թվացող հարցերին ճիշտ լուծումներ:

Մարդը սոց․ցանցերում ստատուսներ գրողի կարգավիճակից պիտի քայլ անի մի այլ աստիճան, որտեղ պիտի սկսի իրականություն դարձնել իր տեսիլքները, մարդկանց առաջարկ խնդրի իր լուծումը։ Իրականություն դարձնի այն գաղափարները, որ վաղուց պտտվում են իր մտքում․․․ Շատերը զգացին, որ հին ճանապարն այլևս անընդունելի ու վտանգավոր է։ Մանավանդ, երբ կան այսքան խնդիրներ, երբ կա Ղարաբաղյան պատերազմի պատճառով անընտանիք մնացած հայ աղջիկների հսկա սերունդ, որ չունեն ժառանգ և հայտնի չէ նրանց վաղվա օրը, ծերանոցներում իրար վրա լցված մեծ թվով անխնամ ծերեր, անօթևանների մեծ բազմություն, որ ապրում են ժամանակավոր կացարաններում գիշերակացով, լքված մանուկներով լցված մանկատներ, որտեղ մեծ քանակ են կազմում սիրիահայ երեխաները, գիշերօթիկներում լցված անօթևան որբեր, քարուքանդ արված Գյումրի, իր դեմքը կորցրած Երևան, /աննդհատ պատերազմող երկրին, որտեղ կա մեծ միգրացիոն ալիք, ի՞նչու են հարկավոր այսքան մեծ քանակով  հսկայական անդեմ շենքեր/։

Երբ նորակառույց եկեղեցիները ներքնահարկում ունեն տարածքներ, որտեղ կարելի է տեղավորել անօթևաններին, երկրով մեկ սփռված եկեղեցիների շրջակայքում կան ուխտավորների տներ, որ պիտի տրվեն անօթևաններին, որ թափառում են հայրենիքի փոշոտ ճանապարհներով, ձմռանը գնում մտնում են գոմերն ու թունելները, որ չսառչեն։ Անտուն որբերը պիտի ապրեն մեծահարուստների, պետական պաշտոնյաների պետ․բյուջեով կառուցված հսկա շինություններում․․․

Պիտի պետականացվի նախկին պաշտոնյաների անշարժ ու շարժական գույքը, պիտի հսկա տները տրվեն անօթևաններին, իսկ լեքսուսները պիտի օգտագործվեն հանրային շահի համար՝ անօթևան մանուկներին ամառային ճամբարներ տեղափոխելու համար։                                                                                   

Երկրում քաղաքական ու տնտեսական ճգնաժամը այնքան է խորացել, որ մարդիկ հեշտորեն  արտաբերում են Հեղափոխություն բառը, քանի որ որ այլ ելք չեն տեսնում՝ իրենց խնդիրների լուծումը տեսնում են հեղափոխությամբ։ Երբ շարքային քաղաքացին այդքան քաղաքականացված չպիտի լինի, նա չպիտի զբաղվի ուրիշի գործով։ Հասարակությունը կարիք ունի ապաքաղաքականցման։                             

Մեզ պետք է մաքրել մեր անցյալը, քանի որ այսքան ակտիվ քաղաքական դաշտը մեզ մոռացնում է, որ մենք եկել ենք սիրելու, արարելու համար, քաղաքականությունը էսքան նկատելի չպիտի լինի, մարդիկ պիտի ունենան աշխատանք, հոբի, պիտի ակտիվ զբաղվեն բարեգործությամբ․․․

Չպիտի այսքան նկատենք չինովնիկներին, այսքան թատերականացված չպիտի լինի մարդկանց կյանքը, ես դեմ եմ, որ ԱԺ-ի նիստերը եթեր հեռարձակվեն,  փոփոխությունները մենք պիտի զգանք մեր կյանքի որակի վրա։                                                            

Մի խումբ պաշտոնյաների չկատարված պարտականություների հետևանքով մարդկանց կյանքի բնականոն ընթացքը խախտվեց և քաղաքացին այլևս իր սեփական տարածքում իրեն պաշտպանված չէր զգում։ Գործազրկությունը ստիպեց մարդկանց հեռանալ հայրենիքից, երբ հայը ուրիշ այլ տեղ չի սնվի այն էներգիայով, որը միայն իր ծննդավայրում է։                                                                        

Ցեղի ապագան փակվում է, երբ ցեղի դեմ գործած ոճրագործության տոկոսը մեծանում է, դա կոչվում է ցեղի դեմ գործված հանցագործություն։ Տիեզերքի՝ հումանիզմի օրենքներով Սիրո սպանություն է ընկալվում մանկասպանությունը՝ աբորտները, ընտանիքի ծեր անդամին լքելը, երեխային լքելը, սրանք մեղանչումներ են ցեղի դեմ, և այդ ժամանակ անցյալում կուտակված անհասկանալի արարքների պատճառով ցեղի ապագան անհետանում է, փակվում է ներկան և ապագան՝ ցեղի պահապան ոգին այլևս չի կարողանում պահպանել ցեղը ինքնոչնչացումից։ Եվ դրան կարող են հետևել վարակիչ հիվանդություններ, ջարդեր՝ պատերազմ, որը կարող է տանել բազմաթիվ կյանքեր, քանի որ մարդկանց կյանքը այլևս արժեք չի ներկայացնում Տիեզերքի համար՝ նրանց վարքը դեմ է Տիեզերքի օրենքներին։ Ապագայից ցեղին սկսում են գալ հարվածներ։             

Այդ պատճառով մանկատները պիտի դատարկվեն, մանուկը պիտի մեծանա ընտանիքում, սակայն երեխաներին որդեգրելու համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով միայնակ, անընտանքի աղջիկների անժառանգ մնացած սերնդին պիտի ստեղծել պայմաններ, որ նրանք մանկատներից որդեգրեն զավակներ։ Ընդհանրապես թե՛ նրանց, թե՛ կանանց համար աշխատատեղեր պիտի ստեղծել, քանի որ նրանք կազմում են ազգաբնակչության մոտ 70 տոկոսը։                                                                 

Պիտի ծառայենք միայնակ ծերերին, որ քաղցրածնենք տիեզերքի աչքը մեզ վրա, պիտի ձևեր մտածենք ծերանոցները դատարկելու, անօթևաններին տնավորելու մասին։ Մենք պիտի ուղենք մեր բացթողումները, որ Նախախնամությունը դա ընկալի, որպես ՔԱՅԼ։                          

Ծերանոցների ծերերին կարելի է մեկ մեկ նկարահանել ու նրանց կենսագրությունների հետ տարածել սոց․ցանցերում, որ եթե լինեն մարդիկ, որ ուզենան նրանց ընտանիք վերցնել ծանոթ լինեն նրանց նախասիրություններին․․․   

Նաև կարելի է լքված ծերերին ու մանկատան երեխաներին բնակեցնել գյուղում՝ առանձին տնակներում, որ մանուկը տատ ու պապ ունենա, նրանք էլ՝ թոռներ, և նրանց կհետևեն կամավորները․․․ ես ինքս հաճույքով կծառայեի նման գյուղում։                                                                                               

Կարելի է նաև նկարել անօթևանների մասին պատմություններ ու տարածել սոց․ցանցերում, որ բոլորը իմանան թե յուրաքանչյուրին ինչպիսի օգնություն եղավ․․․                                             

Կիրթ ու խղճով մարդիկ են պետք երկրին, որ մասնագիտությանը տիրապետող անձը զբաղվի իր գործով, որպեսզի մենք հաղթահարենք անցյալի սխալները ու Ցեղի

Ապագան նորից մեր ձեռքերում լինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее