▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզների տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն

 

Դեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու անդամները հավանություն են տվել Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018թ. սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություններ կիրառելու որոշման նախագծին:

Ըստ այդմ, տեղական վճարի նկատմամբ կկիրառվի զրոյական դրույքաչափ, եթե երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում, ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է, օրինական ներկայացուցիչներից մեկը ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն է իրականացնում, Երևան քաղաքում զոհված զինծառայողի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է:

Սույն որոշումը տարածվում է նաև սիրիահայ ընտանիքների երեխաների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее