▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

 

Panorama.am-ի տեսանյութում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը պատմում է, որ երբեք չի մոռանա 2016 թվականի հունվարի 28-ը: Այդ օրը որդին տանն էր ու մորն ասել է. «Ես իմ կյանքից շատ գոհ եմ»: Մայրն էլ թե՝ ինչ ես տեսնում դիրքերում, որ գոհ ես: «Երբեք չեմ  մոռանա  այդ օրը: Արմենս շատ ուրախ էր, սիրած աղջիկը կողքին, լիքը երազանքներով ու սպասումներով:Այսօր էլ ուզում եմ նրան  այդպես հիշել…»:

Հիշեցնենք, որ կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее