▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է նաև ավազակային հարձակում կատարողին հետապնդած ոստիկանը. նա 2 երեխաների հայր էր

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից։

Հիշեցնենք, որ բանկի վրա ավազակային հարձակում կատարած ՃՈ ոստիկան գնդապետը կրակել էր ոստիկանի վրա. ոստիկանը հրազենային վնասվածք էր ստացել որովայնի հատվածում: Կրակոցների հետևանքով ևս մեկ մարդ զոհվել էր:

Հավելենք, որ HSBC բանկի վրա ավազակային հարձակում գործած անձը Ճանապարհային ոստիկանության գնդապետ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее