Ռուսական «Ленте.Ру»-ն գրում է. որ գիշերը ժամը երկուսի սահմաններում մահացել հայտնի բլոգեր, լրագրող ու հասարակական գործիչ Անտոն Նոսիկը։
Նոսիկը 51 տարեկան էր։
Մահվան պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, սրտի նոպան է եղել։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Անտոն Նոսիկը անտեսելով ադրբեջանցիների սպառնալիքները, մի խումբ բլոգերների հետ Արցախ էր այցելել:
Նա իր բլոգում գրել էր. «Ադրբեջանն ինձ չի հուզում, դրա առաջացումն արդեն իսկ թյուրիմացություն է»:


