Մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:
Արշակյանը 63 տարեկան էր:
1999-2007թթ-ին եղել է ԱԺ պատգամավոր: Արշակյանը «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ էր:
Մահը վրա է հասել ինսուլտի հետևանքով. Աղասի Արշակյանն այսօր ինքնուրույն այցելել էր հիվանդանոց՝ բուժզննության ենթարկվելու:
Asekose.am-ը ցավակցում է Աղասի Արշակյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:


