▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացածը 4 երեխաների մայր էր․ մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից

Երեկ՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Վոլոդյա Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Մարինե Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

«Օրագիր Նյուզ»-ի տեղեկություններով՝ կինը փորձել է խուսափել հերթական ընտանեկան բռնությունից․ ամուսինը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հերթական անգամ փորձել է ծեծել նրան, ինչից հետո կինը վազելով փորձել է հատել ճանապարհը և հայտնվել մեքենայի տակ։

Կնոջ համագյուղացիներից մեկը լրատվականի հետ զրույցում ասել է․ «Նրանք ամուսիններով խմելու սովորություն ունեին, 4 երեխա ունեն։ Երկուսով աշխատում էին շինարարության մեջ՝ Պռոշյանում։ Տղամարդը մշտապես խմած էր լինում և կնոջը հաճախ էր ծեծում։ Երեխաներն էլ միշտ վախի մեջ էին։ Երեկ գյուղացիներն իրենց ուղեկցել են Արտաշատ, փոքր տղան այնքան էր վախեցած, որ չէր թողել, որ հայրը մոտենա, նրան մի կողմ տարան։ Հիմա երեխաները տատիկ-պապիկի մոտ են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее