▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզպետի հրաժարականի լուրերի մասին

Արդեն քանի օր է լուրեր են շրջանառվում, որ հրաժարական է տալիս նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

aravot.am-ը լուրը փորձել է  ճշտել Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից: Մեզ տեղեկացրեցին, որ այն իրականությանը չի համապատասխանում: Այս պահին Արթուր Նալբանդյանը հրաժարականի կամ ազատման դիմում չի ներկայացրել: Ամեն ինչ պարզ կլինի միայն մայիսի 8-ից հետո:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Արթուր Նալբանդյանն ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ինքը չի պատկերացնում նրա հետ իր աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее