▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոնդոնաբնակ պատմաբանը հայտնաբերել է հին հայերեն թարգմանված Մակեդոնացու կտակը

1in.am-ը գրում է. Լոնդոնաբնակ պատմաբան Դևիդ Գրանտը պնդում է, որ տաս տարի փնտրտուքներից հետո հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը: The Daily Mail պարբերականը հրապարակել է կտակի լուսանկարը: Փաստաթուղթը գրված է հին հայերենով և թարգմանվել է հունարենից: Գրանտի խոսքով՝ տվյալ փաստաթուղթը հիմնված է Մակեդոնացու կտակի վրա, որը հին աշխարհի ամենահայտնի քաղաքական մանդատներից է:

Փաստաթղթում տեղ են գտել Ալեքսանդրի ապագա  ծրագրերը կայսրության վերաբերյալ, ինչպես նաև հրահանգներ իր հուղարկավորության առնչությամբ և ժառանգների անունները:

Գրանտը նշել է, որ Ալեքսանդր Մակեդոնացու կտակը  հայտնաբերվել է հնագույն ձեռագրում, որը հայտնի է Alexander Romance (Ալեքսանդրի վարք) անունով: Ժողովածուն պարունակում է պատմություններ և հեքիաթներ, որոնք պատմում են զորավարի սխրանքների մասին: Նշվում է, որ պատմությունները գրի են առնվել նրա մահից հարյուրավոր տարիներ անց, հենց այդ փաստաթղթերի մեջ էլ հայտնվել է  նրա կտակը: Վեպի հայերեն թարգմանությունը կատարվել է 5-րդ դարում և մեզ է հասել բազմաթիվ օրինակներով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее