ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը գտավ իր գնորդին:
Ավտոմեքենան այսօր աճուրդում վաճառվել է 5 միլիոն 500 հազար դրամով:
Ավտոմեքենան առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով:
Ըստ օրենքի, եթե աճուրդում հայտ չի ներկայացվում եւ գնորդ չի լինում, ապա աճուրդի հանված ապրանքի գինը նվազեցվում է: Այդ պատճառով էլ ավտոմեքենայի գինը 17 միլիոնից նվազեցվել էր 10 միլիոն 880 հազար դրամ, ապա նոյեմբերի 27-ին` 8 միլիոն 704 հազար դրամ, իսկ այսօր այն իջեցվեց 5.5 միլիոն դրամի:
Իսկ թե ով է ՀՀ առաջին նախագահի մեքենայի գնորդը, պետգույքի վարչությունից ասել են, որ իրավունք չունեն այդ մասին հայտարարել:


