«Ե՞րբ է տեղի ունենալու ձեր խմբակցության նիստը՝ քննարկելու Լևոն Քոչարյանի պահվածքը, հայհոյանք հնչեցնելը ԱԺ դահլիճում»․- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին։ Պատգամավորը պատասխանեց․ «Այդպիսի հարց չի քննարկվել և չի քննարկվում։ Կարծում եմ, որ դուք ինքներդ տեսնում եք, որ այսօրվա իրականության մեջ ՔՊ անդամները բավականին թիրախավորել են և աննպատակ Լևոն Քոչարյանի անունը նշում, մեղադրում են նրան։ Լևոն Քոչարյանը շատ հանգիստ ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը և պատասխանեց այն անտեղի գործողություններին, որ վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ղեկավարը։ Իրենք անձնական օրինակով հրահրել են։ Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի խոսքը, իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել։ Լևոն Քոչարյանի գործողությունները եղել են համարժեք այն ամեն ինչին, ինչ ԱԺ-ում հրահրել են ՔՊ մի քանի անդամներ»։ Դիտեք նաև՝ |
«Լևոն Քոչարյանը համարժեք գործողություն է իրականացրել»․ Սեյրան Օհանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее