
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա և ձիերին անվտանգ վայր տեղափոխելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։
Ոստիկանները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը։ Ձիերից երկուսին պարանով էլեկտրասյունից կապել են քաղաքացիները, մինչև կժամանեին փրկարարները:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում


