▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ «Գորիս» ՔԿՀ-ում. կալանավորները այրել են անկողինները, կոտրվել են դռնակներ, վնասվել խցերի փականներ

Shamshyan.com-ը գրում է. ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Գորիսի բանտում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի և քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական և դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին և կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ և կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից և պատուհաններից։ Բողոքավորների գործողությունների հետևանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։

Ըստ տեղեկությունների՝ Գորիսի բանտի և քրեակատարողական վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեկոյան Գորիսի բանտում անկարգությունները կասեցվել են։ Մեր հավաստի տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее