«РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «KSAT 12» հեռուստաընկերությանը գրում է, որ անհայտ տղամարդը կրակ է բացել ԱՄՆ-ի հարավում՝ Տեխաս նահանգի եկեղեցում:
Համաձայն հաղորդագրության՝ պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11:30-ին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանությունը հաղորդում է, որ զոհվածների թիվը հասել է 27-ի, եւս 24 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ զոհերի թվում նաեւ երեխաներ կան։
Հրաձգություն իրականացրած չարագործին գնդակահարել է ոստիկանը։


