▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ են հնչել Սոթքի ոսկու հանքում. կան տուժած և ձերբակալված

Սոթքի ոսկու հանքավայրում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23:10-ի սահամններում, կրակոցներ են հնչել։

Կրակոցների հետևանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը: Նա ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի  ինքնությունը: Կրակ արձակողը Վարդենիսի 31-ամյա բնակիչ է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա Վարդենիսի 31-ամյա բնակիչն է։  Քննություն է կատարվում։  Հանգամանքները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее