Ինչպես արդեն հայտնել ենք, Հրաչյա Հարությունյանը՝ «Կրակեմ Հրաչը», ազատվեց ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Նրա փոխարեն նույն պաշտոնին է նշանակվել Գրիգորի Հայրապետովը:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի Հայրապետովին նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ:



