▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կույս կանանց միավորումը» հետևողական է՝ ձիթապտղել այն գենը, որ 8000 տարի մեզ է պատկանել

Օրվա հումորը

 

«Այն ինչ գիտեինք վաղուց, հաստատագրում ստացավ ևս կրկին։ Current Biology գիտական հանդեսում հրապարակվել է դանիացի, ռուս և բրիտանացի գիտնականների գիտական հետազոտության արգասիքը, ինչը վերապնդել է, որ հայու գենը բացառիկ է։ 8000 տարի հայ կնոջ գենային տիրույթը անխութ է եղել որպես աստծո միջնաբերդ։

«Կույս կանանց միավորումն» արդեն գրավոր առաջարկել է արտգործնախարարությանը փաստը կցել Արցախի հարցի փաթեթին՝ որպես ևս ապացույց, որ Արցախը մեր պատմական հայրենիքն է։ Պետք է ուսումնասիրել անվանի արցախցի կանանց էթնոգենիկ համույթը, և որպես պատմական հայրենիքի առհավատչյա՝ դիվանագիտական փաթեթին կցել տիկին Ռիտա Սարգսյանի և Բելա Քոչարյանի անալիզները։ Վստահ ենք՝ հանգամանքը կուժեղացնի հայ դիվանագիտությունը։ 

Իրազեկում ենք նաև, որ տիկին Արշալույս Ենոքյանն արդեն Սփյուռքի նախարարությանն է հանձնել հայու գենի թանգարանի նախագծային փաթեթը։ «Կույս կանանց միավորումը» հետևողական է՝ ձիթապտղել այն գենը, որ 8000 տարի մեզ է պատկանել՝ ծծմբատեղելով աստծո միջնաբերդի ոգեղեն սյուքը»,-գրված է Կույս Կանանց Միավորում ՀԿ ֆեյք էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее