▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտրել են Տարոն Մարգարյանի մեքենայի ապակին՝ գողանալով պայուսակն ու տան բանալիները

 

Shamshyan.com-ը գրում է. Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ երեկ նոյեմբերի 9-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ՝ 26-ամյա Տարոն Մարգարյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 20։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի բակում կոտրել են իրեն պատկանող ու կայանված վիճակում գտնվող Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայի ապակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մարգարյանը հայտնել է, որ ավտոմեքեայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է գումար, ինչպես նաև տան բանալիները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Մարգարյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։   


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее