▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնֆլիկտի առաջին իսկ օրվանից ինձ պատասխանատու եմ զգում մեր՝ այսպես ասած լռության հարցում. Շողեր Գրիգորյան

Life.panorama.am-ը գրում է. Արցախյան քառօրյա պատերազմը ոտքի հանեց գրեթե ողջ աշխարհի հայերին, բացի Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրենակիցներից: Այս թեմայի շուրջ կայքը զրուցել է Մոսկվայում բնակվող հայ դերասանուհի Շողեր Գրիգորյանի հետ, ով նշել է.

«Չնայած ես ինձ Ռուսաստանի հայ չեմ համարում, այնուամենայնիվ, կոնֆլիկտի առաջին իսկ օրվանից ինձ պատասխանատու եմ զգում մեր՝ այսպես ասած  լռության հարցում։ Ես խորհրդակցել եմ տեղի մեր հայ ընկերների հետ․ մի մասը  ասում է, որ դա միայն  ավելորդ լարվածություն կարող է առաջացնել, մյուսներն էլ, որ ըստ այս երկրի օրենքի՝ մենք կարող ենք նույնիսկ դատարանի առջև կանգնել հակառուսականության կամ ծայրահեղականության  մեջ կասկածվելու դեպքում։ Բայց,  երբ ինքս նայում եմ համացանցում հասանելի ռուսական օրենսդրության այդ  մասին  համապատասխանող կետերին, ոչ մի կոնկրետ արգելք չեմ գտնում: Այս հարցի շուրջ կցանկանայի ավելի կոմպետենտ մարդկանց հետ խոսել, հասկանալ։ Մոսկվան հայտնի չէ իր մեծ բողոքի  ցույցերով կամ ապստամբություններով, ստացվում է, որ սա  դիկտատուրային երկիր է, ինչպիսին և միշտ է եղել»:

Շողերը չի հերքել, որ ռուսաստանաբնակ հայերի ըմբոստությունը կարող է բերել ռուսաստանաբնակ ադրբեջանցիների հետ բախումների, որոնցից ինքը չի վախենում.

«Ադրբեջանական տեղի համայնքի հետ բախումները նույնպես հնարավոր են, բայց չվախեցնող։ Եթե պետք լինի մենակ էլ կարող եմ գնալ իմ բողոքի ակցիան անել, բայց պետք է հասկանալ դրանով օգտակար կլինեմ, թե՞ միայն էգոիստաբար իմ հայրենասիրական  էմոցիաներին հագուրդ կտամ»,- նշել է դերասանուհին ու կոչ արել Ռուսաստանում ապրող հայերին.

«Տեղի  հայերից ում կհետաքրքրի, կարող եք ինձ հետ կապվել, ցանկության դեպքում լուծում կգտնենք։ Կցանկանամ, որ այստեղի հայերս կշռադատված, լավ կազմակերպված գործենք, անգործությունը դատապարտելի է, ես ինքս ինձ կրծում եմ ներսից»:

Շողեր Գրիգորյանը դատապարտում է ՌԴ հայ համայնքի անգործությունը, բայց եւ կարեւորում է.

«Ընդհանրապես հիմա միակ բանը, որ բոլորիս պետք է, սթափությունն է։ Մենք այս օրերի ընթացքում շատ ալեկոծվեցինք, մեծացանք, որոշներն էլ ծերացան։ Մեզ հատուկ ավելորդ հուզականությունը վախենամ խանգարի մեզ։ Մարդկանց տրամադրությունը կտրուկ է, միայն թշնամական, ամեն խաղաղասիրության կոչ ընկալվում է, որպես դավաճանություն։ Ադրբեջանական պրիմիտիվ, սուբյեկտիվ, չար տրամադրվածությունը չեմ ուզենա, որ մեր կողմն էլ փոխանցվի։ Ժամանակը, սովը, ցուրտը, մութը, սուրը  մեր դեմ անզոր եղան պատմության ընթացքում, որովհետև մենք միշտ բարեգութ ազգ ենք եղել, սիրել ենք մեր Աստծուն, հանուն նրա մահվան գնացել, ու այսօր համապատասխանաբար Աստված է կանգնում մեզ համար. պատահական չէ , որ «սմերչ» կոչվածը չպայթեց ու դեռ ինչքան բան չի «պայթել», որ մեր հերոսներից վկայության ձևով դեռ կլսենք։ Խնդրանքս է, որ սթափ լինենք, չչարանանք։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее