▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոկորդիլոսի և եղջերուի կաշվից կարված՝ 3 հազար դոլարանոց բաճկոն․ Հովիկ Աբրահամյանը Stefano Ricci ու Zilli է նախընտրում

Հակակոռուպցիոն դատարանում հոկտեմբերի 30-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով հերթական դատական նիստն էր նշանակված։ Մինչ նիստը կմեկնարկեր, դատարանի բակում լրագրողները փորձում էին Աբրահամյանից որոշ հարցերի պատասխաններ ստանալ։

Ֆակտոր.am-ը գրում է, որ կայքի ուշադրությունը գրավել է նախկին վարչապետի հագի բաճկոնը, որը, ինչպես պարզել են իրենք, կարված է կոկորդիլոսի և եղջերուի կաշվից։ 

«Համադրելով բոլոր դետալները՝ կարողացել ենք այն նույնականացնել և, ըստ ամենայնի, Հովիկ Աբրահամյանի հագին իտալական թանկարժեք Stefano Ricci բրենդի բաճկոն է, որը բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համաձայն արժե 2,659,600 ռուբլի: Դա համարժեք է շուրջ 12,7 միլիոն դրամի կամ  33 հազար դոլարի։

Ինչպես նշվում է բրենդի պաշտոնական կայքում, Stefano Ricci-ի բոլոր ապրանքները  բացառապես բարձրակարգ նյութերից են՝ «100% պատրաստված է Իտալիայում» սկզբունքով։ Ապրանքների մեծ մասն արտադրվում է Ֆլորենցիայի նահանգի Ֆյեզոլե քաղաքի բլուրների վրա գտնվող գործարանում, որի տարածքը գերազանցում է 9000 քառակուսի մետրը»,-գրում է սկզբնաղբյուրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее