| 
			 Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիր»։ 
 «24 ժամվա ընթացքում ընկերներս և ես կարողացանք բացահայտել 3 կեղծ դպիրի կամ դպիրի հագուստով հանդես եկողների, որոնք Հովհաննավանքում մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած կեղծ պատարագին։ Բացահայտեցինք հաջորդ դպիրին, խոսքը Արթուր Հակոբյանի մասին է։ Նա «Շեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է, նաև հանդիսանում է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման անդամ, այդ շարժումը կար 2018-ի իշխանափոխությունից հետո, վայելում էր իշխանությունների աջակցությունը։ Նա եղել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակիցը և մինչև այսօր էլ մնում է, և Հովհաննավանքում կեղծ պատարագին մասնակցելով է ցույց տալիս իր հավատարմությունը։ Շատ բան հրապարակային հայտնի չէ նրա մասին, միայն իր ֆեյսբուքյան էջից կարելի է հասկանալ, որ ոչ այդքան հազվադեպ սիրում է կիսվել կիսամերկ կանանց լուսանկարներով, ինչ-որ գրառումներով։ Ահա հերթական անձը, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպես է ինքը պատկերացնում «մաքրումը» Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցու։ Փաշինյանը, փաստորեն, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին պատկերացնում է «մաքրել» կեղծ դպիրներով և կիսամերկ կանանց լուսանկարներով կիսվող քաղաքացիական անձով, որոնք որևէ կապ չունեն ՀԱԵ բովանդակության և փիլիսոփայության հետ»,- ասում է Մուրազին: Դիտեք նաև՝  | 
		
«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»
      
      
      
      
        Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
      
      
      Tweet
    
    
      
  
  Հասարակություն далее
            
            далее
            
            далее
            
            далее
            
            далее
            
            далее
далее
      

