▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կգա 2026 թվականն ու կերևա․ ՊՆ-ին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊՆ-ի հերքման մասին, 2026-ին կերևա։
ՊՆ-ն հերքել է իմ հայտնած լուրը, որ 2026-ին բանակից մեծ թվով սպաների զորացրում է լինելու։ Կգա 2026 թվականը և կերևա, թե բանակից ինչ թվով սպաներ են զորացրվել։ 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմաճակատում տիրող օպերատիվ դրության մասին հանրությանը անընդհատ խաբած, դիտավորյալ կերպով ապատեղեկատվություն հայտնած ՊՆ-ին չեմ հավատում։ Նիկոլ Փաշինյանն էլ պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշից ոչ մի միլիմետր հող չի հանձնվել, սակայն 2024-ին սահմանազատման անվան տակ Կիրանց գյուղից 15 հեկտար հող է հանձնվել Ադրբեջանին։ Ի դեպ, Կիրանցի բնակչները ունեին այդ հողերի սեփականության իրավունքի կադաստրային վկայականները և այդ հողերի դիմաց, բացի փոխհատուցումից կամովին հրաժարված Կիրանցի 7 բնակչից, պետբյուջեից գաղտնի ընթացակարգով, դրամական փոխհատուցում են ստացել»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքել էր լրագրող Ոսկան Սարգսյանի հրապարակած լուրը, որում ասված էր․ «Բանակից ոչ պաշտոնապես տեղեկացել եմ, որ 2026թվականին բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու։ Նաև նախագիծ կա, որ զինված ուժերում 20 տարի ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին լրանալուց հետո (ինչպես հիմա է կատարվում), այլ իրենց կենսաթոշակային տարիքում՝ 63 տարեկանում; Այս լուրերը բանակի սպաների մեջ անհանգստություն են առաջացրել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее