armtimes.com-ը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին ՕԵԿ) անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դատական հայց է ներկայացրել «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ, որի ղեկավարը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախկին խորհրդարկան Սահակ Սահրադյանն է:
Հունվարի 24-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր` Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հովհաննես Մարգարյանն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության դատական առաջին նիստը:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացուցիչները armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ դատական հայց է ներկայացվել «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ` 2016 թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրու տեղական երեք հեռուստաընկերույթուններով «Ճանաչիր» վերնագրով տեսանյութը հեռարձակելու համար:
«2016 թվականի սեպտեմբերին Գյումրու երեք տեղական հեռուստաընկերություններով հեռարձակվել է «Ճանաչիր» վերնագրով տեսանյութ: Հայցվոր կողմը գտնում է, որ այդ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորանքի եւ զրպարտության տարրեր»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովահննես Մարգարյանի փաստաբան՝ Օհան Գեւորգյանը:
Հայցի պահանջը զրպարտությունը հերքելու, փոխհատուցում վճարելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու մասին է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


