Այսօր Լոռու մարզի մի քանի համայնքների բնակիչները փակել էին Վանաձոր-Երեւան ճանապարհը: Նրանք դժգոհում էին վերջին շրջանում կաթի գնի նվազումից. «Վարկ ենք վերցրել, կաթի գինն էլ չի համապատասխանում, որ վարկը փակենք: 2 օրվա մեջ 180 դրամից գինը հասավ 130 դրամ: Ժողովուրդը չի կարողանում այդ վարկերի տակից դուրս գալ»,- Առավոտ-ի հետ զրույցում ասել Դարպաս համայնքի բնակիչ Անուշավան Ավետյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում


