▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարող է՝ վախեցրել են». զինծառայողի հարազատները չեն հավատում, որ տղան ինքնասպան է եղել

Արդեն տեղեացրել ենք, որ երեկ` հունվարի 25-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով: 

Շավարշ Գալստյանի հորաքրոջ աղջիկը Yerkir.am-ին  պատմել է, որ իրենց համար պարզապես անհասկանալի է և անհավատալի, որ Շավարշը կարող էր ինքնասպան լինել: «Ես չեմ հավատում, որ նա անձամբ նման բան արած լինի, թեև կարող է` վախեցրել են, ո՞վ իմանա: Նա շատ խելոք ու դաստիարակված տղա էր,  խնդիրների մեջ հաստատ չէր լինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Շավարշը ընտանիքի միակ զավակն էր, և նրա մահից հետո մայրը մնաց միայնակ:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

 

 «Կարող է՝ վախեցրել են». զինծառայողի հարազատները չեն հավատում, որ տղան ինքնասպան է եղել (լուսանկարներ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее